Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Արյունաթողությունը բժշկություն է վերադառնում

Արյունաթողությունը բժշկություն է վերադառնում

Շուտով բժշկին սովորական այցը շատերի համար կավարտվի արյունաթողությամբ: Եվ ոչ թե հետազոտության, այլ տարբեր հիվանդությունների ռիսկի նվազեցման համար:

 

Դեռևս հնում լայն կիրառվող արյունաթողությունը գիտության մեջ անսպասելիորեն արդիական է դարձել, չնայած այս մեթոդը նախկինում համարվում էր բացարձակապես անարդյունավետ, ներկայումս այն խոլեստերինի  բարձր մակարդակի և զարկերակային գերճնշման կանխարգելման հզոր միջոց է համարվում: Գիտնականներից շատերի կարծիքով էլ արյունաթողության միջոցով կարելի է օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից:

 

Բրիտանական որոշ հիվանդանոցներում արյունաթողությունն արդեն  կիրառվում է որպես խոցային կոլիտի և աղիքային այլ հիվանդությունների բուժման մեթոդ: Դարերով այն օգտագործել են հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման համար, որովհետև բժիշկները դեռ անցյալում կարծում էին, որ հիվանդությունները կարող են հրահրվել օրգանիզմում արյան ավելցուկի դեպքում: Եվ ահա ավելորդ քաշ ունեցող 60 պացիենտի հետ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ արյունաթողությունն իջեցնում է զ/ճ-ն, նաև նպաստում վատ խոլեստերինի մակարդակի նվազման, միաժամանակ բարձրացնելով լավ խոլեստերինը:

 

Հետազոտության արդյունքներն ապշեցրել են գիտնականներին: Նրանք, իհարկե, ենթադրում էին, որ արյունաթողությունն առողջության համար ինչ-որ օգուտ տալիս է, սակայն պատկերացնել չէին կարող, թե ինչքան արդյունավետ: Հետազոտության մասնակից պացիենտների կեսը  6 շաբաթվա ընթացքում հանձնել էր  ոչ մեծ քանակությամբ արյուն (450 մլ, որը հավասարազոր է դոնորական ցուցանիշին): 

 

Փորձարկումների վերջում  այդ պացիենտների  զ/ճ-ի ցուցանիշը միջինում իջել է 18 մմ սյ., ինչը երկու անգամ ավելի է, քան ժամանակակից դեղերի օգտագործման դեպքում: Այս հետազոտություններն անցկացվել են լավ հայտնի վիճակագրության հիմքի վրա, որը ցույց է տալիս, որ դոնորների արյան մեջ խոլեստերինի մակարդակը ցածր է, նրանք ավելի քիչ են բախվում սրտի հիվանդությունների և ինսուլտի հետ: Մեկ այլ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ այն դիաբետիկները, ովքեր պարբերաբար արյուն են հանձնում, նրանց արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը կարգավորվում է:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ